Ինձ համար որևէ նշանակություն չունի` Իրանի ողբերգությունը կանխամտածվա՞ծ գործողության, թե՞ դժբախտ պատահարի արդյունք էր:
Կարևորը փաստն է, որը հստակություն մտցրեց մեր տարածաշրջանում կատարվելիք ապագա գործողությունների դերակատարների պլանների մեջ:
Քանիցս ՖԲ էջում գրել եմ Մեծ Բրիտանիայի «բարձրագույն լիգա» վերադառնալու ձգտման մասին:
Մինչև այս ողբերգական պատահարը, Ֆորին Օֆիսը, որպես Մեծ Մերձավոր Արևելքում իր գլխավոր դաշնակից ընտրելու հարցում չէր կողմնորոշվում՝ Իրա՞ն, թե՞ Թուրքիա:
Այս ավիավթարը հստակեցրեց՝ միանշանկ Թուրքիա:
Եվ դա հրշալի է:
Որովհետև մեզ համար հսկայական հնարավորություն է բացում, վերջապես... եթե ճիշտ ընկալենք իրավիճակը:
Բրիտանիան Թուրքիային տարածաշրջանի թյուրքախոս ժողովուրդների վրա իր ազդեցությունը հաստատելու հնարավորություն կտա:
ՈՒ որպեսզի իսլամի խալիֆ դառնա Էրդողանը, կթույլատրի գրավել Երուսաղեմի իսլամական սրբավայրը:
Բայց պետք է ընկալել մի բան, Ռուսաստանն իսլամական խոշոր բնակչություն ունեցող երկիր է:
Իսկ էրդողանի ամենահզոր զենքն իսլամական, թյուրքախոս ժողովուրդների ինքնության բարձրացումն է:
Այդ ինքնության առաջին պլան բերվելը Ռուսատանում, մահցու վտանգ է Ռուսական պետության համար:
ՈՒրեմն, ռուս-թուրքական հերթական պատերազմը ծայր
անհրաժեշտություն է:
Ռուսաստնը չի կարող նման վտանգի դեմը չառնել:
Սկզբից Թուրքիայի դեմ կհանի Ամերիկայից խաբված քրդերին:
Հետո ինքը կհարվածի, որպեսզի Սև ծովն էլ Բալթիկի նման չկորցնի:
Իսկ 1921 թվականի Մոսկովյան պայմանագրի տարածքներց մեզ բաժին կհասնի՞, թե՞ կշահեն թիֆլիսահայերի ասած տուտուց վրացիք, կախված է միայն մեզանից:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ